Ջեյհուն Բայրամովն այսօր կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Իրադարձային 08.10.2020   13:11   25

Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովն այսօր Ժնևում հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ամերիկացի Էնդրյու Շոֆերի, ռուսաստանցի Իգոր Պոպովի և ֆրանսիացի Ստեֆան Վիսկոնտիի հետ:

Այդ հանդիպման մասին նախօրեին հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործոց նախարար Ժան-Իվ Լը Դրիանը: Նա ասել է, որ գալիք երկուշաբթի օրը բանակցություններ տեղի կունենան նաև Մոսկվայում:

Հայաստանի ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը երեկ «Ազատությանը» փոխանցել է, որ Զոհրաբ Մնացականյանը մտադիր չէ մեկնել Ժնև և միաժամանակ հաստատել է, որ նախարարը հոկտեմբերի 12-ին կմեկնի Մոսկվա:

«Բայրամովի այցի նպատակն է հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և մյուս կողմին հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳ նախարարության հաղորդագրությունում:



 Պիտակներ
         Ջեյհուն Բայրամով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb