Ջեք Գևորգյան՝ «Բժիշկ մահ»

Հայեր 21.04.2021   20:00   197

Ջեք Գևորգյան (անգլ.՝ Jacob «Jack» Kevorkian, մայիսի 261928, ԱՄՆ), ամերիկահայ բժիշկ, հայտնի է դարձել որպես Էֆտանազիա կիրառող իր հիվանդների նկատմամբ։ Նրան տվել են «Բժիշկ մահ» մականունը։

1989-1998 թվականներին ԱՄՆ-ում նա օգտագործելով իր ստեղծած «մերսիտրոն» սարքը 130 հոգու օգնել է ինքնասպան լինել, ինչի համար 1999 թվականին ԱՄՆ-ի դատարաններից մեկը նրան դատապարտել է 10-ից 25 տարվա ազատազրկման և 2007 թվականին ազատվել է։

2010 թվականին ռեժիսոր Բարրի Լևինսոնը Ջեք Գևորգյանի մասին նկարահանել է «Դու չգիտես Ջեքին» ֆիլմը, որտեղ նրան մարմնավորել է Ալ Պաչինոն։

Картинки по запросу "«Jack» Kevorkian"

Տասնամյակներ շարունակ Գևորգյանը մի շարք վիճահարույց գաղափարներ է մշակել մահվան հետ կապված։ 1959 թվականին հրապարակված մի ամսագրում նա ասում է՝ «Առաջարկում եմ, որ բանտարկյալին մահվան դատապարտեն օրենքով սահմանված կարգով՝ նրա ցանկությամբ, բժշկական փորձարկումներով՝ ամբողջական անզգայացումով, օրենքով նախատեսված ավանդական մեթոդների փոխարեն»։

Գևորգյանի գործատուն, Միչիգանի Համալսարանի ավագ բժիշկները հակառակվեցին նրա առաջարկին, իսկ Գևորգյանը նախընտրեց հեռանալ համալսարանից և չպայքարել իր գաղափարների համար։ Աստիճանաբար նրան սկսում են աջակցել իր գաղափարների համար։ Նա նորից սկսեց հետապնդել նույն գաղափարը՝ բժշկական նպատակներով մահապատժի դատապարտված բանտարկյալների վրա փորձարկումներ անելը. 1976 թվականին Գերագույն Դատարանի որոշումից հետո (Գրեգ Վ. Ջորջիայում վերահաստատվեց մահապատիժը

Նա պայքարում էր, որ մահապատժից հետո բանտարկյալների օրգանները փոխպատվաստվեն, սակայն բանտի պաշտոնյաները չցանկացան համագործակցել նրա հետ: Աշխատելով բժիշկ ախտաբան Պոնտյակի Գլխավոր հիվանդանոցում, Գևորգյանը փորձարկել է նոր մահացածներից արյուն փոխպատվաստել հիվանդներին։

Գևորգյանը կարծում էր, որ ԱՄՆ զինված ուժերը հետաքրքրություն կցուցաբերեն այս փորձարկման վերաբերյալ՝ կիրառելով այս միջոցը օգնել վիրավորված զինվորներին պատերազմի ժամանակ, սակայն Պենտագոնը հետաքրքրություն չցուցաբերեց: 1980 թվականներին Գևորգյանը մի շարք հոդվածներ է գրում «Բժշկություն և Իրավունք» գերմանական ամսագրի համար, որոնք ցույց էին տալիս նրա՝ էֆթանազիայի էթիկայի վերաբերյալ մտածելակերպը: 1987 թվականին Դետրոյիթի ամսագրում հայտարարություն են տպագրում Գևորգյանի մասին՝ որպես մահվան մասին բժիշկ խորհրդատու։

Գևորգյանի կողմից կազմակերպած առաջին հանրային «ինքնասպանությունը» տեղի ունեցավ 1990 թվականին (Ժանետ Ադկինս, ում մոտ հայտնաբերվել էր Ալցհայմեր հիվանդություն)։ Սպանության համար գանձումներ կարճվեցին 1990 թվականի դեկտեմբերի 13-ին, քանի որ այդ ժամանակ Միչիգանում օրենք չկար, որը կպաշտպաներ ինքնասպանության աջակցության երևույթը: 

1991 թվականին Միչիգանի իշխանությունները անվավեր ճանաչեցին Գևորգյանի բժշկական լիցենզիան: Համաձայն Գևորգյանի փաստաբան Ջեոֆրի Ֆիջերի, Գևորգյանը մասնակցություն է ունեցել 130 անբուժելի հիվանդ մարդկանց մահվան մեջ 1990 և 1998 թվականներին։ Բոլոր դեպքերում էլ անհատները իրենք են վերջին քայլը արել, որն էլ հանգեցրել է մահվան։

Գևորգյանի մասնակցությունը կայանում էր հիվանդին ամրացնել Էֆթանազիայի սարքին, որը հենց նա էր նախագծել և կառուցել։ Տվյալ անհատը սեղմում էր կոճակը, որից հետո դեղը կամ քիմիական նյութը հոսում էր մարմնի ներս և վերջ էր տալիս նրա կյանքին։ Երկու մահվան դեպք իրականացվեց էֆթանազիայի նյութեր ներարկելով։ Գևորգյանը սարքը անվանեց «տանատրոն» (հունարեն thanatos -մահ): Մյուսների դեպքում կիրառվում էր գազի դիմակ, որը սնուցվում էր ածխածնի մոնօքսիդի տարայից, որը Գևորգյանը անվանեց «մերսիտրոն» («ողորմածության մեքենա»):

Քննադատություն և Գևորգյանի պատասխանը

Համաձայն Դետրոյիտի Ազատ Մամուլի Գևորգյանի օգնությամբ ինքնասպան եղած հիվանդների 60%-ը անբուժելի հիվանդ չեն եղել, իսկ 13-ը նույնիսկ ցավից չեն բողոքել։ Ավելի ուշ հոդվածը հաստատեց, որ Գևորգյանի կողմից մատուցված խորհրդատվությունը շատ կարճ էր, իսկ 19-ի դեպքում նույնիսկ հոգեբուժական քննություն չի անցկացվել։ Հոդվածում նաև նշվում է, որ Գևորգյանը գոնե 17 հիվանդի չի ուղարկել ցավի մասնագետի մոտ այն բանից հետո, երբ նրանք բողոքում էին խրոնիկ ցավից, և երբեմն ամբողջական բժշկական արձանագրություն չի կազմել իր հիվանդների մասին։

Գևորգյանի հիվանդներից Ռեբեկա Բադջերի մոտ, ով մտավոր խնդիրենով թմրամոլ էր, սխալմամբ ախտորոշվել է սկլեռոզ։ Հոդվածում ասվում է, որ Գևորգյանի առաջին հիվանդ՝ Ժանետ Ադկինսը նույնիսկ տեղյակ չի եղել էֆթանազիայի մասին. Գևորգյանը այն իրագործել է միայն նրա ամուսնու հետ խորհրդակցելուց հետո, իսկ Ադկինսին Գևորգյանը հանդիպել էր նրա մահվանից միայն երկու օր առաջ և նույնիսկ չի էլ փորձել հասկանալ՝ նա ցանկանում է մահանալ, թե ոչ։ 1995 թվականին Միչիգանի Վերաքննիչ դատարանը պաշտպանեց Գևորգյանի գործողությունների դեմ որոշված հայցը: Համաձայն «Էկոնոմիստ» թերթի՝ շատ դեպքերում հիվանդները վատթարացող հիվանդություն ունեին, չնայած ոչ բոլոր դեպքերում էր այն անբուժելի։ Դիահերձումները ցույց են տվել, որ հիվանդներից 5-ը ընդհանրապես հիվանդ չէին։ Ոմանք հավանաբար տառապում էին ոչ ավել, քան մելամաղձությունից կամ դեպրեսիայից[19]:

Դատավարություններ

Գևորգյանը 4 անգամ դատապարտվել է 1994 թվականի մայիսից 1997 թվականի հունիսին ինքնասպանությունների աջակցելու համար։ Ֆիջերի օգնությամբ նա երեք դատավարություններում արդարացվել է։ Չորրորդ դատավարությունը վերջացավ սխալ որոշումով։ Դատավարությունների շնորհիվ Գևորգյանը ձեռք բերեց հանրության աջակցությունը։

Դատավճիռ և ազատազրկում

Картинки по запросу "«Jack» Kevorkian"

1998 թվականի նոյեմբերի 22-ին «ՍիԲիԷս Նյուզը» 60 րոպե տևողությամբ եթեր արձակեց Գևորգյանի կողմից տեսագրված էֆթանազիայի կամավոր ենթարկված Թոմաս Յոուքի տեսանյութը։ Այն բանից հետո, երբ Յոուկը ամբողջությամբ տվեց իր համաձայնությունը, Գևորգյանը կատարեց մահաբեր ներարկում։

Տեսահոլովակի ընթացքում Գևորգյանը իշխանություններին կոչ էր անում՝ փորձել ձերբակալել կամ կանգնեցնել իրեն ողորմածություն կատարելուց։ Յոուկի ընտանիքը նկարագրեց այս մահացու ներարկումը որպես մարդկային արարք։ 1999 թվականի մարտի 26-ին Գևորգյանին մեղադրեցին երկրորդ կարգի մարդասպանության մեջ:

Քանի որ Գևորգյանին 8 տարի առաջ արգելվել էր բժշկությունով զբաղվել, նրան չէր թույլատրվում ներարկել տվյալ նյութը։ Գևորգյանը հրաժարվում է իր փաստաբաններից և ինքն է շարունակում դատավարության ժամանակ իր պաշտպանությունը, սակայն այս որոշման համար նա ավելի ուշ փոշմանում է: Քանի որ նա փորձ չուներ իրավաբանության ոլորտում, դատավարության ընթացքում մեծ դժվարությունների հանգեց։ Երկու օր տևած դատավարությունից հետո, Միչիգանի դատարանը Գևորգյանին մեղավոր ճանաչեց մարդասպանության երկրորդ կարգով: Դատավոր Ջեսիկա Կուպերը Գևորգյանին դատապարտեց 25 տարի ազատազրկման։

Գևորգյանը տարիներ շարունակ տառապում էր երիկամային հիվանդությամբ: Նրա մոտ հայտնաբերվեց լյարդի քաղցկեղ, որը հավանաբար հեպատիտ Ց-ի արդյունք էր։

 Գևորգյանի վիճակը աստիճանաբար վատանում է, իսկ 2011 թվականի հունիսի 3-ին նա մահանում է տրոմբոզից։


 Պիտակներ
         Ջեք Գևորգյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb