Ջեֆ Բեզոսը վերստին դարձել Է աշխարհի ամենահարուստ մարդը

Աշխարհ 18.02.2021   20:30   119

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը վերստին գլխավորել Է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը՝ առաջ անցնելով SpaceX-ի եւ Tesla-ի ղեկավար Իլոն Մասքին, որն առաջին տեղն Էր զբաղեցնում ավելի քան մեկ ամիս:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Bloomberg Billionaires Index-ի տվյալները, որը հաշվարկել Է Bloomberg գործակալությունը: Գործակալության վերջին տվյալների համաձայն, Բեզոսի կարողությունը կազմում Է 191 միլիարդ դոլար, իսկ Մասքինը՝ 190 միլիարդ:

Այսպիսով, Բեզոսը վերադարձրել Է առաջին դիրք, որը պահպանում Էր 2017 թվականից մինչեւ 2021 թվականի հունվարի 7-ը, երբ նրան գերազանցեց Մասքը:

Երրորդ հորիզոնականն զբաղեցնում Է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը՝ 137 միլիարդ դոլար կարողությամբ, չորրորդը դարձել Է Louis Vuitton Moսt Hennessy-ի նախագահ Բեռնար Առնոն (116 միլիարդ դոլար): Աշխարհի ամենահարուստ մարդկանց եռյակը եզրափակում Է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, նա 104 միլիարդ դոլար կարողության տեր Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


 Պիտակներ
         Ջեֆ Բեզոս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb