Ջեֆ Բեզոսը ռեկորդային գնով առանձնատուն է ձեռք բերել Բևեռլի Հիլզում

Աշխարհ 13.02.2020   21:55   732

 Amazon ընկերության հիմնադիր-ղեկավար Ջեֆ Բեզոսը նոր անշարժ գույք է ձեռք բերել, հայտնում է The Guardian-ը:

Բևեռլի Հիլզում գտնվող Լոս Անջելեսի ամենաթանկ առանձնատունը, որը նախկինում պատկանել է Warner Bros. կինոստուդիայի նախագահ Ջեք Ուորներին, Բեզոսին արժեցել է 165 մլն դոլար:

Աշխարհի ամենահարուստ մարդն առանձնատունը գնել է մեդիամագնատ Դևիդ Գեֆենից, որն իր հերթին անշարժ գույքը 1990թ. ձեռք էր բերել Ուորների այրուց: 

Բոլոր հարմարություններով համալրված տան առանձնահատկություններից մեկն այն է, որ դրա սենյակներից մեկում տեղադրված է այն նույն փայտյա մանրահատակը, որի վրա Նապոլեոն Բոնապարտը ժամանակին ամուսնության առաջարկ է արել Ժոզեֆինային:

Նշենք, որ Բեզոսի կարողությունը գնահատվում է 131 մլրդ դոլար:



 Պիտակներ
         Ջեֆ Բեզոսը


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon