Ջազ նվագախումբը հանդես եկավ տարեվերջյան տոնական համերգով

Muzic 23.12.2019   11:09   1341
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանի պետական ջազ նվագախումբն Ամանորին ընդառաջ հանդես եկավ տոնական համերգով: Ավանդույթի համաձայն՝ Սուրբծննդյան նախաշեմին՝ դեկտեմբերի 22-ին, նվագախումբն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացրեց տոնական ամանորյա ծրագիր:

Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ հնչեցին սուրբծննդյան և ամանորյա երգերի ու մեղեդիների ջազային մշակումներ՝ Ջազ նվագախմբի և ընկերների կատարմամբ:

Արմեն Հյուսնունցի խոսքով՝ ամանորյա այս համերգը տարվա գործունեության յուրատեսակ ամփոփում էր: Ամփոփելով անցնող 2019 թվականը՝ Հյուսնունցն ընդգծեց, որ տարվա ընթացքում իրականացվել են կարևոր նախաձեռնություններ: «Առանձնահատուկ կարևում եմ բազային համերգային դահլիճի գործարկումը, որը գտնվում է Ճարտարապետների միության շենքում: Այնտեղ նվագախումբը պարբերաբար ելույթներ է ունենում: Նաև կարևորում եմ նվագախմբի մարզային և արտերկրի ելույթները, հատկապես՝ համերգը զորամասում»,-խոսելով անցնող տարվա կարևոր ծրագրերի մասին՝ նշեց Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը:

Ի դեպ, տոնական երեկոյին տիրում էր դրական ու ջերմ տրամադրություն: Ներկայացվեց ինքնատիպ ծրագիր, հնչեցին նոր ստեղծագործություններ, որոնք մշակվել են հատուկ ջազ նվագախմբի և հատկապես այս երեկոյի համար:

Երեկոյին, բացի նվագախմբից, հանդես եկան դաշնակահար, կոմպոզիտոր, գործիքավորող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանը, թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը, ինչպես նաև  անակնկալ մենակատարներ, այդ թվում՝ երիտասարդներ, ովքեր այդքան էլ հայտնի չէին լայն հանրությանը: Ամփոփելով տարին՝ Ջազ նվագախումբը թարմ ուժերով պատրաստվում է 2020-ի ծրագրերին, որոնք ևս յուրահատուկ են լինելու:



 Պիտակներ
         ջազ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon