Ջազ նվագախումբն ամանորյա տոնական ռիթմերով նշել է Հին Նոր տարին

Art News 13.01.2020   12:40   506
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հին Նոր տարին՝ ամանորյա տոնական ռիթմերով. Հայաստանի պետական ջազ նվագախումբը հունվարի 12-ին Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում ներկայացրել է տոնական ծրագիր։

Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ հնչել են սուրբծննդյան և ամանորյա երգերի ու մեղեդիների ջազային մշակումներ՝ Ջազ նվագախմբի և ընկերների կատարմամբ:

Նվագախումբը ինքնատիպ տոնական համերգով էր ազդարարում նոր տարվա մեկնարկը՝ նպատակ ունենալով տարվա հենց սկզբից դրական ու ջերմ հույզեր հաղորդել ունկնդրին:

Եվ ձեռնարկն, իսկապես, հաջողված էր:

Տոնական երեկոյին կներկայացվի ինքնատիպ ծրագիր, կհնչեն բոլորովին նոր ստեղծագործություններ, որոնք մշակվել են հատուկ ջազ նվագախմբի համար:
Նվագախմբից հայտնում են, որ երեկոյին, ավանդույթի համաձայն, բացի նվագախմբից, հանդես են եկել դաշնակահար, կոմպոզիտոր, գործիքավորող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանը, թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը, ինչպես նաև երիտասարդ արտիստներ:
Վահագն Հայրապետյանն ուրախություն  է հայտնել, որ այս տարի Ամանորի ընթացքում Հայաստանում բազում տոնական միջոցառումներ են անցկացվել, և տոնական միջոցառումները շատ աշխույժ են անցնում: Այս համերգն էլ նման տոնական միջոցառումներից մեկն է:
«Հայաստանի պետական ջազ նվագախումբը նոր, թարմ ձևաչափ ներկայացրեց: Նվագախմբի հետ բազմիցս ենք համագործակցում, տարիներ շարունակ ելույթ ունենում, և մեր համագործակցությունը միայն ելույթներով չի եզրափակվում, ես մշակումներ եմ անում այս նվագախմբի համար, ինչպես նաև իմ գրած ստեղծագործություններն եմ առաջարկում:Այս համերգի համար էլ մի քանի գործ ունեի մշակած, որոնք ևս հնչեցին»,-նշել է Վահագն Հայրապետյանը:



 Պիտակներ
         Հին Նոր տարի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon