Ջայլամի էֆեկտ

Հոգեբանական 30.05.2020   21:45   1944

Ջայլամի էֆեկտը կոգնիտիվ աղճատում է, որի իմաստը կայանում է նրանում, որ անձը խույս է տալիս իր համար անհանդուրժելի իրավիճակից։ Էֆեկտի անվանման հիմքում միֆն է այն մասին, որ ջայլամները վտանգի դեպքում իրենց գլուխը թաքցնում են ավազի մեջ։

Ցանկացած մարդու համար էլ բնական է խուսափել իր համար տհաճ իրադարձություններից։ Սա աշխատում է որպես պաշտպանական մեխանիզմ, բայց մտածողության նման ոճը կարող է նաև բացակասական ազդեցություն ունենալ․այն ստիպում է մեզ մերժել ինֆորմացիան միայն այն պատճառով, որ մենք չենք ցանկանում առնչվել դրա հետ։

Բերենք հետևյալ օրինակը՝ ներդրողները, որպես կանոն, ավելի հաճախ իրենց ֆինանսական պորտֆելի արժեքը ստուգում են աճող շուկայում, քան, երբ շուկաների ցուցանիշները ընկնում են։ Չնայած այն փաստին, որ նման իրադրությունում պորտֆելի ստուգումը հնարավորություն կտար կայացնելու ավելի հիմնավորված որոշումներ, այլ կերպ ասած ՝ «նրանք իրենց գլուխը թաքցնում են ավազի մեջ»։ Կամ էլ անհանգստացնող հիվանդության ախտանշանների առկայության դեպքում հիվանդը  վախենում է դիմել բժշկի՝ հիվանդության ախտորոշման համար։

Այսպիսով՝ մենք գիտակցական մակարդակում գրեթե միշտ ձգտում ենք դիմադրել հնարավոր հուսահատություններին, նույնիսկ այն դեպքում, երբ դրա արդյունքում կվատանա վերջնական արդյունքի որակը։

Աղբյուրը՝ hogebanutyun.am



 Պիտակներ
         հոգեբանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb