Ջասթին Թրյուդո․ «Ուկրաինական Boeing-ին խփել է իրանական հրթիռը»

Աշխարհ 10.01.2020   10:04   397
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

euronews-ի փոխանցմամբ՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, թե ըստ ձեռքի տակ եղած ապացույցների՝  Ուկրաինական ավիաուղիների ինքնաթիռի կործանման պատճառը իրանական հրթիռն է եղել ։

Թրյուդոն նշել է, որ հարվածը «կարող էր լինել ոչ դիտավորյալ»: 

Ավելի վաղ նույն վարկածը ներկայացվել էր ամերիկյան լրատվամիջոցների կողմից՝ ԱՄՆ հետախուզության աղբյուրների վկայակոչմամբ: 

«Մենք տեղեկություններ ունենք տարբեր աղբյուրներից, ներառյալ դաշնակից երկրների ու  մեր սեփական հետախուզության: Առկա տեղեկությունները վկայում են, որ ինքնաթիռը խոցվել է իրանական հրթիռի կողմից»,-հայտարարել է Թրյուդոն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ, իր կարծիքով, տեխնիկական անսարքությունը չի եղել Իրանում վթարի պատճառը։

Սակայն, ըստ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացրած առաջին տվյալների, օդաչուները թռիչքից անմկիջապես հետո տեխնիկական խնդիր են հայտնաբերել և նորից թեքվել են՝ Թեհրանի օդանավակայան վերադառնալու համար: Օդաչուները, սակայն, անսարքության մասին տեղեկություն չեն հայտնել։

Ինքնաթիռը 3 տարվա էր ու գնված անմիջապես Boeing-ից։

Հիշեցնենք՝ հունվարի 8-ին Իրանում կործանված Ուկրաինական ավիաուղիների ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 176 մարդ։



 Պիտակներ
         Ջասթին Թրյուդո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon