Ջասթին Բիբերի մոտ ախտաորոշվել է Լայմի հիվանդություն

Muzic 09.01.2020   21:39   633
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երգիչ Ջասթին Բիբերը հայտնել է, որ իր մոտ ախտորոշել են Լայմի հիվանդություն, որը հարուցվում է բորելիա բակտերիայով և տարածվում տզերի միջոցով։ Այս մասին գրում է CNN-ը։

Նախօրեին Instagram-ում  25-ամյա Բիբերը կիսվել է լուրերով, գրելով, որ մինչ մարդիկ քննարկում են իր արտաքինը, բայց նրանք այդպես էլ չեն գիտակցել, որ իր մոտ ախտորոշվել է Լայմի հիվանդություն, որն ազդում է մաշկի, ուղեղի աշխատանքի, էներգիայի և ընդհանուր առողջության վրա:

«Այս ամենը կբացահայտվեն կարճամետրաժ շարքում, որը ես շուտով կտեղադրեմ YouTube-ում։ Դուք կարող եք իմանալ այն ամենը, ինչի դեմ ես պայքարել եմ: Բայց ճիշտ բուժումը կօգնի  բուժել մինչ այժմ անբուժելի հիվանդությունը, և ես կվերադառնամ ավելի լավ, քան երբևէ», - եզրափակել է Բիբերն իր գրառումը:

Բիբերն այս լուրը հայտնեց այն բանից հետո, երբ թողարկեց իր առաջին սինգլը՝ «Yummy»-ն, առաջինը՝ ավելի քան չորս տարվա ընթացքում:

Համաձայն հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների, ամեն տարի, մոտ 300,000 ամերիկացիներ ախտորոշվում են Լայմի հիվանդությամբ:



 Պիտակներ
         Ջասթին Բիբեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon