Ջանջուղազյանն առաջարկում է կառավարությանը նիստն անցկացնել հեռակա ռեժիմով

Իրադարձային 26.03.2020   14:25   109

Ֆինանսների նախարարությունն արդեն իսկ սկսել է բյուջեի վերանայման գործընթացը, քանի որ կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում վերաբաշխումներ են արվելու տնտեսությանը օժանդակելու համար։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ քանի որ տնտեսական օժանդակությունը պետք է շուտ հասնի, ապա իրենք պատրաստ են արագ որոշակի կարգավորումներ առաջարկել։

«Եթե անհրաժեշտ է, որ հենց չորեքշաբթի օրը այդ ֆինանսական միջոցներ հասանելի լինեն, ապա մենք կարող ենք նաև հեռակա կարգով կառավարության նիստի ռեժիմով էդ նախագծերը քննարկել, դրանց վերաբերմունք արտահայտել»,- ասաց Ջանջուղազյանը։



 Պիտակներ
         Ջանջուղազյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon