Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Հրատապ 04.02.2021   11:55   84

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:

«Ջալալ Հարությունյանը նշանակվել է Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության պետ: Այդ պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Մովսես Հակոբյանը»,- նշեց Ալթունյանը:

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետի պաշտոնը զբաղեցնում էր Մովսես Հակոբյանը, ով 2020 թվականի նոյեմբերի 18-ին ազատման դիմում էր ներկայացրել:

Ջալալ Հարությունյանը ԱՀ ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատվել էր  2020 թվականի հոկտեմբերի 27-ին՝ պայմանավորված մարտական դիրքում ստացած վիրավորումով:


 Պիտակներ
         Ջալալ Հարությունյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb