Ջալալ Հարությունյանի մեկնաբանության մեջ մի բան մտահոգեց. Տիգրան Աբրահամյան

Տեսանկյուն 01.03.2021   09:39   56

ՊԲ նախկին հրամանատար, ներկայումս ՊՆ Վերահսկողության ծառայության պետ Ջալալ Հարությունյանը, մեկնաբանելով ԶՈՒ ԳՇ-ի՝ վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջը, նշել է. «Ես ի ծնե բանակային մարդ եմ, բանակի կողքին և միշտ այդպես է լինելու։ Այս փուլում չեմ տրվելու որեւէ սադրանքի։ Մանրամասն կխոսեմ վիրահատությունից հետո»։

Այս առնչությամբ «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրել է.

Նախ առողջություն եմ մաղթում գեներալին, Աստված տա վերականգնման պրոցեսը բարեհաջող և արագ լինի։

Այս մեկնաբանության մեջ մի բան մտահոգեց՝ գեներալը խոսում է իր նկատմամբ ինչ որ սադրանքից։

Ենթադրում եմ, որ Զինված ուժերի բարձրագույն ղեկավարությունը, գեներալիտետը իշխանության աննախադեպ ճնշումների, այդ թվում՝ սադրանքների վտանգի տակ են։

Իշխանությանը զգուշացնում եմ՝ հեռու մնացեք զինվորականներից, ձեռքներդ հեռու։ Եթե որևէ մեկին ինչ որ բան պատահի՝ ՉԵՔ մարսելու։

Իշխանությունը «Կոմպրոմատների» պատերազմ է հայտարարել բոլորին՝ իմքայլականներին, իշխանության տեսակետները չկիսողներին, զինվորականներին։

Նպատակը մեկն է՝ մարդկանց ոտնատակ տալով, պետությունը կազմաքանդելով, ամեն գնով երկարացնել սեփական իշխանությունը։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb