Ջաբրայիլի հրամանատարները պետք է պատժվեն․ անհետ կորած զինծառայողի մայր

Իրադարձային 11.01.2021   12:50   55

Այսօր ահնետ կորած զինծառայողների ծնողները Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ էին: Նրանք պետությունից շարունակում են հստակ գործողություններ պահանջել։

Մասնավորապես, Լիլիթ Բադալյանը հոկտեմբերի 9-ից որևէ տեղեկություն չունի իր տղայի մասին, որը ծառայում էր Ջաբրայիլում:

«Մենք ուզում ենք, որ մեր ձայնը տեղ հասնի, որ բոլորն աշխատեն այս ուղղությամբ, մենք ամբողջ օրը վազում ենք այս ու այն կողմ»,- ասաց տիկին Լիլիթը:

Ժամկետային զինծառայողի մայրը նշեց, որ տղան հոկտեմբերի 9-ին ասել է՝ տանում են առաջնագիծ, այլևս չի կարող զանգահարել:

«Փաստաբաններ պետք է աշխատեն, ցուցմունք ենք տալու, մեղավորները պետք է պատժվեն: Երեխաներին տարել են առաջնագիծ ու հրամանատարները փախել են: Ջաբրայիլի անձնակազմը բոլորն էլ տականքներ են, բոլորն էլ պետք է պատժվեն: Հո ասեղ չեն, որ կորեին անտառում: Երկու ամսից ավելի ասում ենք՝ երեխաները մնացել են այնտեղ, ողջ երեխեք կան, գնացեք: Ոչ մեկ չաշխատեց մինչև երեխաներին սպանեցին, տվեցին ծնողներին»,- ասաց Լ. Բադալյանը:
 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb