Իվանիշվիլին պատմել է Սաակաշվիլիի հետ հանդիպման մանրամասները

Աշխարհ 28.11.2019   18:41   368
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին պատմել է երկրում իշխանափոխության ժամանակ իր և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առաջին հանդիպման մասին:

Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:

Իվանիշվիլին նշել է, որ ինքն առաջարկել է Սաակաշվիլիին ելույթ ունենալ և ներողություն խնդրել ժողովրդից, իսկ նախագահի պաշտոնից հրաժարվելու դիմաց Սաակաշվիլիին քաղաքական անձեռնմխելիություն է խոստացել, սակայն նախկին նախագահը հրաժարվել է:

«Չեմ խոսում այն մասին, թե ինչ դիրքով էր նա նստած և ինչպես ինձ դիմավորեց: Չէր կարողանում թեյը խմել: Ես ասացի՝ «Քեզ ամենալավ խորհուրդն եմ տալիս»: Ասացի՝ «Ուղիղ նստիր»: Ուղիղ նստեց: Ասացի, որ «եթե հիմա ելույթ ունենաս, ժողովրդից ներողություն խնդրես, ասես «ուզում էի զարգացնել երկիրը, որոշ բաներ ստացվեց, որոշ բաներ՝ ոչ, ժողովրդի դուրն էլ դա չեկավ, որի պատճառով հրաժարական կտամ», ապա կստանաս անձեռնմխելիություն և կմնաս քաղաքականության մեջ: Նա ասաց, որ չի կարող դավաճանել միջազգային հանրությանն ու հրաժարական տալ: Իբր դա միակ պատճառն էր»,- պատմել է Իվանիշվիլին:



 Պիտակներ
         Իվանիշվիլի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon