Իվանիշվիլին մեկընդմիշտ հեռանում է քաղաքականությունից

Աշխարհ 11.01.2021   10:59   29

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ մեկընդմիշտ հեռանում է քաղաքականությունից։ Նա մտադիր է վերադառնալ նախկին կենսակերպին, որը վարել է մինչև 2011 թվականը։

«Այսօր գոյություն ունեցող բոլոր քաղաքական սուբյեկտներից իշխող թիմը իսկապես լավագույնն ու անայլընտրանքայինն է։ Համոզված եմ, որ թիմը կարող է արժանապատվորեն փոխարինել և կատարել իմ աշխատանքը․․․ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ իմ առաքելությունն իրագործված է։

Հեռանում եմ քաղաքականությունից որպես հաղթող՝ հպարտության և ժողովրդի հանդեպ երախտագիտության զգացումով»,-գրել է Իվանիշվիլին Վրաստանի ժողովրդին հղված ուղերձում։


 Պիտակներ
         Իվանիշվիլի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb