IUnetworks-ը աջակցում է երիտասարդների նորարարական գաղափարների իրականացմանը

Իրադարձային 26.11.2019   17:24   153
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

IUnetworks ընկերության աջակցությամբ Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի կողմից օրերս կազմակերպվեց «Ծրագրային Հեքեթոն 2019»-ը։ Նախագծի նպատակն էր նպաստել ԵՊՀ ուսանողների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացմանը ծրագիր-առաջարկների պատրաստման վերաբերյալ՝ տալով նրանց տեսական և գործնական գիտելիքներ ու հմտություններ, խթանել հանրային խոսքի և վերլուծական, ֆոնդահայթայթման և ծրագրերի կառավարման հմտությունների զարգացումը։

IUnetworks-ը շատ է կարևորում «Հեքեթոն» (Hackathon) ֆորմատի նախագծերը և առիթի դեպքում միշտ բաց է նման համագործակցության համար։ 

«Այսօր հեքեթոնը նորարարական միտքը խթանելու և նոր գաղափարներ մշակելու հիանալի միջոց է, և IUnetworks ընկերությունը միշտ պատրաստ է սատարել նման նախագծերին։ Մեր ընկերությունում նույնպես կազմակերպվում են հեքեթոններ, և մենք մեր փորձից ելնելով՝ կարող ենք վստահեցնել, որ նման միջոցառումները  համախմբում են ոլորտի երիտասարդ մասնագետներին և կյանքի կոչում ծնված գաղափարները փորձագետների աջակցությամբ», - ասել է IUnetworks ընկերության զարգացման գծով տնօրեն՝ Լևոն Բաբայանը։  

«Ծրագրային Հեքեթոն 2019»-ը շրջանակում ծրագրերը մշակվելու են հետևյալ ուղղություններով՝

  • Ուսանողների իրազեկվածության և իրավագիտակցության մակարդակի բարձրացում;
  • Ոչ ֆորմալ կրթության զարգացում;
  • Շրջակա միջավայրի պահպանում;
  • Մշակութային ոլորտ;
  • Գիտակրթական ոլորտ;
  • Ռազմահայրենասիրական ոլորտ;
  • Սպորտային ոլորտ;
  • Միջֆակուլտետային և միջմասնագիտական համագործակցության ակտիվացում:

Հավելենք, որ նախագծի ավարտին հանձնաժողովի կողմից ընտրվել են լավագույն երեք ծրագրերը, որոնք կներկայացվեն ֆինանսավորման և կիրականացվեն: 

IUNetworks-ը հանդես է գալի «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում՝ ի թիվս տասնյակ այլ ընկերությունների՝ հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կոմերցիոն անշարժ գույքի և վաճառքների ոլորտներում: «Գալաքսի» ընկերությունների խմբում խմբում աշխատում են ավելի քան 3000 աշխատակից։ Ընկերության հիմնական ուղղությունը ծրագրավորումն է, որն իր մեջ ներառում է պետական համակարգի ավտոմատացումը, «էլեկտրոնային կառավարություն» նախագիծը և հեռահաղորդակցության ոլորտում մասնավոր հատվածի հետ աշխատանքը: 



 Պիտակներ
         IUnetworks


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon