Իտալիայում ճոպանուղու վթարի զոհերի թիվը հասել է 14-ի

Աշխարհ 24.05.2021   13:00   56

Իտալիայում ճոպանուղու խցիկի վթարի պատճառով զոհերի թիվը հասել է 14-ի։ Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։

Խցիկը մի քանի հարյուր մետր բարձրությունից պոկվել-ընկել է, երբ գագաթին հասնելուն մնացել էր 100 մետր։ Խցիկում գտնվող 15 մարդկանցից 14-ը մահացել են։ Ըստ իշխանությունների՝ վթարի պատճառ կարող էր լինել ճոպանի վնասվածքը։

Ճոպանուղին վերակառուցվել էր 2016 թ․-ին և միայն վերջերս էր բացվել կորոնավիրուսային սահմանափակումների մեղմացումից հետո։

Լեռան վրա գտնվում է զվարճանքների այգի և դիտահարթակ։


 Պիտակներ
         Իտալիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb