Իտալիայում ճեպընթացը դուրս Է ընկել ռելսերից․ կան զոհեր

Աշխարհ 06.02.2020   16:05   444

 «Ֆրեչառոսա» ճեպընթացը, որն ընթանում Էր Միլան-Բոլոնիա երթուղով, փետրվարի 6-ի առավոտյան դուրս Է ընկել ռելսերից Լոդիի մարզում, ինչի հետեւանքով զոհվել Է երկու մարդ, այդ թվում՝ մեքենավարը: Այդ մասին հայտնել Է Corriere della Sera թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության տվյալներով՝ տուժել Է շուրջ 30 մարդ: Ինչպես ճշտում Է ANSA գործակալությունը՝ վկայակոչելով պատահարի վայրում աշխատող փրկարարներին, հայտնաբերվել Է երկրորդ զոհվածի մարմինը, որը երկաթուղու աշխատող Է:

Վթարի պատճառը հայտնի չԷ: Ինչպես նշում Է թերթը, շրջվել են լոկոմոտիվը եւ երկու վագոն: «Իտալական երկաթուղիների ցանց» ընկերությունում հայտնել են, որ երկաթգծում գնացքների երթեւեկությունը դադարեցված Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon