Իտալիայում տեղական ընտրությունները կհետաձգվեն

Աշխարհ 04.03.2021   18:15   58

Իտալիայի Կալաբրիայի հարավային օկրուգում (նահանգապետի մահվանից հետո) եւ բազմաթիվ քաղաքներոմ, ներառյալ Հռոմը, Միլանը եւ Նեապոլը, տեղական իշխանության մարմինների ընտրությունները գարնանից կհետաձգվեն աշուն: Մարտի 4-ին այդ մասին հայտնել Է La Repubblica թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության տվյալներով՝ երկրի կառավարությունը համապատասխան որոշումը կընդունի մոտ օրերս: Հետաձգման պատճառը նոր կորոնավիուսով վարակումների թվի հերթական բռնկումն Է: Կալաբրիայում ընտրությունները նշանակված Էին ապրիլի 11-ին:՛ Մայիսին – հունիսին տեղական վարչակազմի ընտրությյւններ պետք Է կանյանան ավելի քան 1,2 հազար քաղաքներում: Մինչեւ 20 միլիոն իտալացիներ կմասնակցեն քվեարկությանը: Ինչպես նշում Է թերթը, ընտրությունները հետաձգվում են հոկտեմբերի 10 – 11:

Համավարակն արդեն դարձել Է ժողովրդական կամարտահայտության հետաձգման պատճառ: Մասնավորապես, խորհրդարանի բարենորոգման եւ օրենսդիրների թվի կրճատման շուրջը հանրաքվեն, որը պետք Է կայանար անցյալ տարվա մայիսին, անցկացվել Է նույն տարվա սեպտեմբերին: Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան մասամբ համավարակով Է բացատրել վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհնարինությունը Ջուզեպե Կոնտեի կառավարության վերջին ճգնաժամից հետո, որը կորցրել Էր բացարձակ մեծամասնության պաշտպանությունը: Արդյունքում փետրվարին կազմվել Է նոր կառավարություն լայն քաղաքական կոալիցիայի հիման վրա՝ Մարիո Դագրիի գլխավորությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 Պիտակներ
         Իտալիայում ընտրություններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb