Իտալիայում մեկնարկել է «Նդրանգետա» հանցախմբի դատավարությունը

Աշխարհ 13.01.2021   20:10   35

BBC-ի փոխանցմամբ՝ այսօր Իտալիայում մեկնարկել է «Նդրանգետա» հանցախմբի դատավարությունը։

Ակնկալվում է, որ այն կդառնա մաֆիայի դեմ ամենալայնածավալ դատավարություններից մեկը վերջին տասնամյակների ընթացքում և կտևի երկու տարուց ավելի։

Դատարանի առաջ են կանգնելու ընդհանուր առմամբ 355 կասկածյալներ՝ ենթադրյալ մաֆիոզիներ և նրանց շնորհիվ կոռումպացված պաշտոնյաներ։

Դատավարության ընթացքում ելույթ կունենա 900-ից ավելի վկա, իսկ մեղադրանքների թվում են՝ սպանություններ, թմրավաճառք, շորթում, փողերի լվացում և այլն։

«Նդրանգետան» ծագել է Իտալիայի ամենաաղքատ շրջանում՝  Կալաբրիայում և համարվում է աշխարհի ամենահզոր հանցավոր կազմակերպություններից մեկը։

 


 Պիտակներ
         «Նդրանգետա»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb