Իտալիայում կորոնավիրուսի դեպքերն աճում են

Աշխարհ 09.10.2020   20:48   32

Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 4 458-ի, ինչը գրեթե հազարով ավելի է, քան մեկ օր առաջ, հաղորդել Է հանրապետության առողջապահության նախարարությունը:

«Նման թվով վարակվածներ հայտնաբերվել են ռեկորդային թվով թեստերի՝ ավելի քան 128 հազար, անցկացման արդյունքում», – նշվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Բացի այդ, մեկ օրում կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդություններից Իտալիայում 22 մարդ է մահացել: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 338 398-ի, նրանցից բուժվել է 236 363, մահացել է 36 083 հիվանդ:

Իտալիայում, ինչպես և եվրոպական այլ երկրներում, վարակի թվի զգալի աճ է նկատվում: Համաճարակաբանական իրավիճակի վատթարացման կապակցությամբ երկրի կառավարությունը որոշել է դիմակների կրումը համատարած ու պարտադիր դարձնել, այդ թվում՝ դրսում։

Երկրում սահմանված կանոնները խախտելու համար նախատեսված է 400-ից մինչև 1 000 եվրո տուգանք։



 Պիտակներ
         Իտալիայում կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb