Իտալիայում ֆուտբոլային մրցաշրջանը կարող է կրկին դադարեցվել

Սպորտ 12.10.2020   18:27   43

Իտալիայում կորոնավիրուսով վարակակիրների թվի աճի պատճառով, հնարավոր է, դադարեցվի բոլոր տեսակի մարզական միջոցառումների անցկացումը:

Ըստ La Gazzetta dello Sport-ի՝ երկրի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան համավարակով պայմանավորված իրավիճակը կքննարկի սպորտային գերատեսչությունների ղեկավարների հետ:

Իտալիայի առաջնությունում կորոնավիրուսի պատճառով արդեն հետաձգվել է 2 հանդիպում՝ «Ջենոա» - «Տորինո» և «Յուվենտուս» - «Նապոլի»:

Հիշեցնենք՝ համավարակի պատճառով գարնանը մարզական միջացումների անցկացումն արգելվել էր 2 ամսով:



 Պիտակներ
         Սերիա Ա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb