Իտալիայի վարչապետն Էրդողանին անվանել է «բռնապետ»

Աշխարհ 09.04.2021   12:10   58

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Անկարայում Իտալիայի դեսպան Մասսիմո Գայանին պարզաբանումների համար հրավիրվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: Պատճառն այն էր, որ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին անվանել էր «բռնապետ», որի հետ պիտի համագործակցել։

Դա մեծ արձագանք է գտել Թուրքիայի քաղաքական վերնախավում, որի ներկայացուցիչները հանդես են եկել դատապարտող հայտարարություններով։

Իտալիայի վարչապետն Էրդողանին այդպիսի բնորոշում է տվել այն բանից հետո, երբ  Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին աթոռ չեն առաջարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի կողքին: Ֆոն դեր Լյայենը ստիպված է եղել նստել Էրդողանի և Միշելի կողքին գտնվող բազմոցին։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb