Իտալիայի Սենատը վստահություն Է հայտնել Կոնտեի կառավարությանը

Աշխարհ 20.01.2021   12:39   48

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հունվարի 19-ին կանխապահովել Է իտալացի սենատորների վստահությունը, ինչի շնորհիվ խուսափել Է կառավարող կոալիցիայի փլուզումից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Վարչապետին վստահություն Է հայտնել 156 սանատոր, դեմ Է քվեարկել 140-ը, 16-ը ձեռնպահ Է մնացել:

Նախօրյակին Կոնտեն վստահության քվե Է ստացել Իտալիայի խորհրդարանի ստորին պալատում: Իտալիայի նախարարների խորհուրդը՝ Կոնտեի գլխավորությամբ, հունվարի 13-ին քաղաքական ճգնաժամի իրադրության մեջ Է հայտնվել այն բանից հետո, երբ «Իտալիա Վիվա» կուսակցությունից երկու նախարարներ հայտարարել են պաշտոնաթողության մասին: «Իտալիա Վիվա» կուսակցության առաջնորդ նախկին վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել Է, որ կառավարությունը լքում են գյուղատնտեսության նախարար Թերեզա Բելլանովան եւ հավասար հնարավորությունների հարցերով զբաղվող նախարար Էլենա Բոնետին: Այսպիսով, Կոնտեի կոալիցիան կորցրել Է Սենատի մեծամասնությունը եւ ստիպված Է եղել այնտեղ նոր դաշնակիցներ փնտրել:

Ռենցիի խոսքով՝ այդ որոշման են հանգեցրել Կոնտեի գործողությունները:

Ռենցին արդեն երկար ժամանակ անհամաձայնություն Է հայտնել նախարարների խորհրդի ղեկավարի՝ այն միջոցների բաշխման հարցերի շուրջ նրա վարած քաղաքականությանը, որոնք ԵՄ-ի կողմից հատկացվել են համավարակից տուժած Իտալիայի տնտեսության վերականգնման համար: Ռենցիի կողմնակիցները Սենատում անցկացված քվեարկությանը ձեռնպահ են մնացել: Իտալիայի աջ ընդդիմադիր կուսակցություններում հայտարարել են, որ կշարունակեն հասնել կառավարության փլուզմանը, քանի որ, նրանց կարծիքով, դե-ֆակտո Սենատում Կոնտեն մեծամասնություն չունի, որովհետեւ առանձին սենատորներ նախարարների խորհրդին վստահություն են հայտնել քաղաքական նկատառումներով, այլ ոչ թե այն պատճառով, որ կիսում են նրա հայացքները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb