Իտալիայի մակարոնի թանգարանը

Art News 07.02.2020   22:30   822

Էլ որտե՞ղ, եթե ոչ Հռոմում պետք է գտնվեր մակարոնի թանգարանը. չէ՞ որ Իտալիան է մակարոնի ամենահայտնի տեսակի՝ սպագետտիի հայրենիքը:

Իտալացիները խմորից մակարոն պատրաստել սկսել են դեռ 12-րդ դարում: Այս մասին հիշատակություններ են պահպանվել բազմաթիվ գրքերում: Թանգարանի ցուցասրահներում ներկայացված են մակարոնի ամենատարբեր տեսակներ: Բազմազան տեսականուց բացի ցուցասրահում ներկայացված են նաև մակարոն ուտող հայտնի մարդկանց ծիծաղաշարժ նկարներ:

Էքսկուրսավարը այցելուներին ներկայացնում է մակարոնի պատմությունը, օգտակար հատկությունները և այլն:

Իսկ թե ինչպես են պատրաստում մակարոնը, դիտեք տեսանյութում։



 Պիտակներ
         անսովոր թանգարաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon