Իտալիան փակում է իր սահմանը 13 երկրների, այդ թվում Հայաստանի համար

Իրադարձային 11.07.2020   10:45   186

Իտալիայի կառավարությունը Covid-19 համավարակով պայմանավորված արգելել է 13 երկրներից ժամանող մարդկանց մուտքն Իտալիա։ Այս մասին հայտնում է Ռոյթերսը։

Երկրների ցանկը կազմել է Իտալիայի առողջապահության նախարարությունը։ Այդ երկրներն են՝ Հայաստանը, Բահրեինը, Բանգլադեշը, Բրազիլիան, Բոսնիա և Հերցեգովինան, Չիլին, Քուվեյթը, Հյուսիսային Մակեդոնիան, Մոլդովան, Օմանը, Պանաման, Պերուն և Դոմինիկյան Հանրապետությունը։

Իտալիա մուտք գործելու արգելքը տարածվում է ցանկացած մարդու վրա, ով վերջին 14 օրերի ընթացքում մնացել կամ ճամփորդել է ցանկում ընդգրկված երկրներից որևէ մեկում։

Մյուս երկրներից Իտալիա ժամանողներն էլ պարտադիր կերպով պետք է 14-օրյա կարանտին անցնեն։

Իտալիայում այս ամբողջ ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 242 363 դեպք, 34 926 մարդ մահացել է։



 Պիտակներ
         սահման


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb