Իտալիան չեղարկում է կոշտ լոքդաունը

Աշխարհ 26.04.2021   17:15   42

Այսօրվանից Իտալիայի զգալի մասում հայտարարելվել է «դեղին» գոտի, այն է՝ կարանտինային մի շարք սահմանափակումների մեղմացում, հայտնում է Ansa-ն։

Երկրում մասնակի կբացվեն ռեստորաններն ու բարերը․ կթույլատրվի այցելուներ ընդունել բացօթյա հարթակներում։

Ներկա պահին երկրի տարածաշրջանների մեծ մասն ընդգրկված է «կարմիր» կամ «նարնջագույն» գոտիներում։ Ապրիլի 26-ից 13 տարածաշրջաններ և 2 ինքնավար նահանգներ անցում կկատարեն «դեղին» գոտի։

Որոշակի սահմանափակումներով կբացվեն կինոթատորնները, թատրոններն ու թանգարանները։

«Նարնջագույն» գոտում կմնա 5 տարածաշրջան, «կարմիրում»՝ միայն Սարդինիան, որտեղ անհրաժեշտ է տնից դուրս գալ միայն կարևոր պատճառաբանությամբ։

Հռոմում և այլ հայտնի վայրերում կտեղադրեն ցանկապատներ՝ մարդկանց քանակությունը վերահսկելու համար։


 Պիտակներ
         լոքդաուն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb