Իսրայելը վերանայում է Իրանի դեմ հնարավոր գործողությունների ծրագրերը. Al Jazeera
Իրանի դեմ ուղղված գործողությունների իսրայելական ծրագրերը վերանայվում են: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Իսրայելի ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ավիվ Կոչավին՝ Թել Ավիվի համալսարանի ազգային անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտում իր ելույթում, հայտնում է Al Jazeera լրատվական գործակալությունը:
Կոչավին ասել է, որ իսրայելական կողմն այդ քայլին է գնացել նրանից հետո, երբ վերջին ամիսներին Իրանը վերսկսել է իր միջուկային ծրագիրը:
«Իսրայելի Պաշտպանության ուժերին հանձնարարել եմ պատրաստել մի շարք օպերատիվ պլաններ, ի լրումն արդեն գործողների», - ասաց Կոչավին:
Ըստ նրա՝ այդ ծրագրերի իրականացումը պիտի քաղաքական ղեկավարության որոշմամբ լինի, սակայն դրանք պետք է սեղանի վրա լինեն: Սա ակնհայտորեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված ազդանշան է` Իրանի հետ ցանկացած դիվանագիտական հարաբերության հարցում զգույշ լինելու համար:
Նմանատիպ նյութեր