Իսրայելը մի շարք հարվածներ Է հասցրել Սիրիայի կառավարական ուժերի դիրքերին

Աշխարհ 04.08.2020   17:38   140

Իսրայելի պաշտպանության բանակը օգոստոսի 3-ի երեկոյան մի շարք հարվածներ Է հասցրել Սիրիայի հարավում սիրիական կառավարական ուժերի դիրքերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Jerusalem Post-ը:

Իսրայելի զինվորական հրամանատարությունը նշում Է, որ հարվածները հասցրել են մարտական ինքնաթիռները եւ ուղղաթիռները՝ ի պատասխան ահաբեկչության փորձի, որն ավելի վաղ կատարվել Էր երկրների միջեւ սահմանին: Իսրայելի պաշտպանության բանակը կրակ Է բացել Կունեյտրա քաղաքի շրջանում դիտորդական եւ հրամանատարական կետերի ուղղությամբ:

Նաեւ այն ձգտել Է ոչնչացնել հակատանկային սպառազինությունը եւ հետախուզության համար սարքավորումը: Սիրիական պաշտոնական ԶԼՄ-ները հաղորդում են, որ իսրայելական այդ գնդակոծությունների հետեւանքով զոհվածներ չկան:

Ավելի վաղ օգոստոսի 3-ի երեկոյան սիրիական ԶԼՄ-ները հաղորդել Էին, որ երկրի հակաօդային ուժերը օդից գրոհները հետ են մղում Դամասկոսի շրջանում:

Օգոստոսի 3-ին Իսրայելի զինվորականները ոչնչացրել են չորս մարդու, որոնք փորձել են պայթուցիչ սարքեր տեղադրել սիրիա-իսրայելական սահմանին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


 Պիտակներ
         Իսրայելը


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb