Իսրայելը հայտարարել Է, որ ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքին հարվածը հասցվել Է արկի արձակման պատճառով

Աշխարհ 21.10.2020   20:17   65

 Իսրայելական բանակը հարվածել Է Գազայի հատվածի հարավում գտնվող ՀԱՄԱՍ-ի ընդգետնյա ենթակառուցվածքին՝ ի պատասխան արկի արձակման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է բանակի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ հոկտեմբերի 20-ին տագնապի շչակները, որոնք նախազգուշացրել են հնարավոր հրթիռակոծության մասին, սկսել են աշխատել Իսրայելի հարավում, Գազայի հատվածին հարող շրջանում:

Այնուհետեւ հաղորդվել Է, որ Գազայի հատվածից մի արկ Է արձակվել Իսրայելի կողմը, այն կալանվել Է «Երկաթյա գմբեթ» հակահրթիռային համակարգի կողմից:

«Հոկտեմբերի 20-ի երեկոյան արկը Գազայի հատվածից արձակվել Էր Իսրայելի տարածքի ուղղությամբ: Ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները եւ մարտական ուղղաթիռը հարվածել Է ՀԱՄԱՍ-ին պատկանող ընդգետնյա ենթակառուցվածքին, որը գտնվում Է Գազայի հատվածի հարավում»,-ասվում Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


 Պիտակներ
         ՀԱՄԱՍ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb