Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում պաղեստինցի արմատականների դիրքերին

Աշխարհ 26.08.2019   11:40   147
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Իսրայելի զինված ուժերն օգոստոսի 26-ին անօդաչուների միջոցով հարվածներ են հասցրել Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ - Գլխավոր հրամանատարություն արմատական խմբավորման դիրքերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է An Nahar թերթը:

Թերթի տվյալներով՝ գրոհի են ենթարկվել խմբավորման դիրքերը Լիբանանի արեւելքում Զահլե քաղաքի (Բեքաայի նահանգ Սիրիայի սահմանի մոտ) մերձակայքում: 

Որպես շիաների «Հըզբոլլահի» դաշնակից հանդես եկող խմբավորման ներկայացուցիչը հրատարակությանը հայտարարել Է, որ իսրայելական անօդաչուները հասցրել են առնվազն երեք հարված: Նրա խոսքով՝ տուժածներ չկան, հասցվել Է սոսկ նյութական վնաս:

Ավելի վաղ Լիբանանի բանակի հրամանատարությունը հայտնել Է, որ օգոստոսի լույս 25-ի գիշերը ծովի կողմից Բեյրութի հարավային ծայրամասի երկինք Է ներխուժել երկու իսրայելական անօդաչու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Իսրայել


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon