Իսրայելը երկրից կվտարի Human Rights Watch-ի ներկայացուցչին

Աշխարհ 26.11.2019   19:07   137
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Իսրայելը կդառնա ժողովրդավարական առաջին պետությունը, որն իր տարածքից արտաքսում է Human Rights Watch մարդու իրավունքների պաշտպան կազմակերպության ներկայացուցչին:

Իսրայելում Human Rights Watch մարդու իրավունքների պաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Օմար Շաքիրին երկրի կառավարությունը վտարելու որոշում էր կայացրել մի քանի շաբաթ առաջ ու նա դատական երկար պայքար մղեց այդ որոշման դեմ: Նա հայտարարում էր ու պնդում, որ ինքը չի աջակցել պաղեստինցիների կողմից ղեկավարվող շարժմանը:

Կազմակերպության գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը հայտարարում է, որ Իսրայելի կառավարությունն այդպես էլ չկարողացավ բերել որևէ փաստ, որը կապացուցեր, որ Օմարը շեղվել է Human Rights Watch-ի դիրքերից:

Human Rights Watch-ը նույնպես չի աջակցում պաղեստինյան «Բոյկոտ, ապաներդրում ու պատժամիջոցներ» շարժմանը, սակայն գտնում է, որ Իսրայելը պիտի հետ քաշվի գրավյալ տարածքներից և արաբ իր քաղաքացիներին տա այն իրավունքները, որոնք տրված են իսրայելցիներին:

Ըստ Իսրայելում 2017 թվականին ընդունվածօրենքի՝ Իսրայել այցելելու վիզա չի տրվում այն օտար քաղաքացիներին, որոնք հրապարակայնորեն կոչ են անում բոյկոտել Իսրայելին կամ դատապարտում են գրավյալ տարածքներում հրեական թաղամասերի կառուցումը: Նշված օրենքը կիրառելով՝ Իսրայելն ամիսներ առաջ մուտքի արտոնագիր չտվեց ԱՄՆ-ի կոնգրեսականներ Ռաշիդա Թլաիբին ու Իլհան Օմարին:Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Օմար Շաքիրն ասում է, որ իր հետ կապված խնդրից զատ, Իսրայելում կան ավելի խորը խնդիրներ, երբ «կառավարությունը ճնշում է մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդկանց զրկում այստեղ այցելելու իրավունքից միայն այն բանի համար, որ նրանք կիրառում են խոսքի իրենց ազատության իրավունքը»: Նրա խոսքերով, այստեղ պաղեստինցիների նկատմամբ ներկայացվում են քրեական մեղադրանքներ հենց նույն պատճառաբանությամբ:

Երուսաղեմից գործող «Մոնիթոր» անվանումը կրող կազմակերպությունը, որն իրեն համարում է մարդու իրավունքների պաշտպան միավորում, պաշտպանում է Շաքիրին արտաքսելու որոշումը ու պնդում, որ «եթե ինչ-որ մեկն ուզում է մեղադրել Իսրայելին, պարտադիր չէ, որ դա անի Իսրայելի տարածքում: Թող դա անի Իսրայելից դուրս»,- ասում է կազմակերպության անդամներից Գերալդ Ստայնբերգը:

Հիշեցնենք, որ գրավյալ տարածքներում հրեական թաղամասերի կառուցումը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել ՄԱԿ-ը, Եվրոպական միությունը ու մարդու իրավունքների պաշտպան միջազգային մի շարք կազմակերպություններ: Սակայն Թրամփի վարչակազմն էր, որ անցյալ շաբաթ հայտարարեց, թե «այդ թաղամասերի կառուցումը չի հակասում միջազգային օրենքներին»:



 Պիտակներ
         Իսրայելում Հայաստանը դեսպանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon