Իսրայելը արգելափակել է օտարերկրյա լրագրողների մուտքը Գազայի հատված

Աշխարհ 11.05.2021   14:17   67

Իսրայելցի զինվորականները մայիսի 11-ից փակել են Գազայի հատված մուտք գործելու հնարավորությունն օտարերկրյա լրագրողների համար, հայտնում է Իսրայելի ՊՆ սահմանային հատման մարմինը:

«Լրագրողների անցումն «Էրեզ» անցակետով (Գազայի հատվածի հյուսիսային մասի միակ ուղեւորատար անցակետը) արգելվում է մինչեւ հետագա ծանուցումը: Տեղեկացնում ենք ձեզ, որ լրագրողները չեն կարողանա անցնել «Էրեզ» անցակետով մինչեւ նոր հայտարարությունը»,- ասվում է Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, որը տարածել է Իսրայելի կառավարական մամուլի ծառայությունը:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb