Իսրայելը Արցախի օկուպացված տարածքներում «խելացի քաղաքներ» կկառուցի

Իրադարձային 03.03.2021   16:10   50

Բաքուն «խելացի քաղաքների ու գյուղերի» կառուցման ծրագրի գործադրումը հանձնել է Իսրայելին: Որոշումը կայացվել է Ղարաբաղում «խելացի գյուղեր ու քաղաքներ» կառուցելու մասին Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունից հետո: 

Հղում անելով ադրբեջանական կայքերին՝ Pars Today-ը գրում է․ «Քանի որ Ադրբեջանն ու Իսրայելը ռազմավարական դաշնակիցներ են, կասկած չկա, որ «խելացի քաղաքների ու գյուղերի» կառուցման նախագիծը կիրականացնեն հրեա մասնագետները»:

Վերջերս, Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային մտահոգություն էր հայտնել Ադրբեջանում գյուղատնտեսական նշանակության հողերը Սիոնիստական ռեժիմին տրամադրվելու կապակցությամբ, նշելով, որ ռեժիմն  իր համար կենտրոններ կկառուցի: Ռեզայիի այս հայտարարությունը քննադատության էր արժանացել ադրբեջանական ԶԼՄ-ներում:


 Պիտակներ
         Արցախի օկուպացված տարածքներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb