Իսրայելում թույլատրվել է Նուբար Աֆեյանի Moderna պատվաստանյութի օգտագործումը
Իսրայելի առողջապահության նախարարությունը երկուշաբթի հավանություն է տվել երկրում հայազգի Նուբար Աֆեյանի Moderna ընկերության պատվաստանյութի օգտագործմանը: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ընկերության այսօր տարածած հաղորդագրությունում։
ԱՄՆ-ից և Կանադայից հետո Իսրայելը պատվաստանյութը հաստատող երրորդ երկիրն է:
Ըստ այդմ՝ պատվիրվել է պատվաստանյութի 6 միլիոն դեղաչափ: Ակնկալվում է, որ մատակարարումները կսկսվեն հունվարին։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր