Իսրայելում ձերբակալել են անկարգությունների ավելի քան 370 մասնակցի

Աշխարհ 13.05.2021   10:40   47

ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ՝ Իսրայելի տասնյակ քաղաքներում ձերբակալվել է փողոցային անկարգությունների ավելի քան 370 մասնակից։ 36 իրավապահ վիրավորվել է։ Այս մասին հաղորդել է Իսրայելի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Միկի Ռոզենֆելդը։ Նրա խոսքով՝ գերատեսչության աշխատակիցները շարունակում են գործել Իսրայելի տարբեր շրջաններում։

Երեկ երեկոյան իսրայելական տասնյակ քաղաքներում ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների։ Երկրի հյուսիսային Ակկո քաղաքում տեղի արաբ բնակիչները քարեր են նետել ոստիկանության բաժանմունքի վրա։

Բաթ-Յամ քաղաքում հրեա տասնյակ երիտասարդներ երթ են կազմակերպել, հարձակվել են արաբական ձեռնարկությունների վրա, կոտրել են ապակիներ, տարբեր առարկաներ են նետել և ռասիստական կարգախոսեր վանկարկել։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb