Իսրայելում 14-օրյա կարանտին է մտցվում
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկրի առողջապահության նախարարության հետ համատեղ հայտարարել է երկշաբաթյա կարանտին մտցնելու մասին: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը:
Ըստ աղբյուրի՝ Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել այս նախաձեռնությանը՝ կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թվի աճի ֆոնին:
Որոշումը ուժի մեջ կմտնի հինգշաբթի՝ հունվարի 7-ին:
Նեթանյահուն Twitter- ում նախազգուշացրել է նաև, որ աշխարհին լուրջ հետևանքներ են սպասում՝ համաճարակաբանական իրավիճակի վատթարացման պատճառով:
«Մենք գտնվում ենք համաշխարհային համավարակի թեժ փուլում, որը մեծ արագությամբ տարածվում է բրիտանական մուտացիայի պատճառով», – ընդգծել է նա:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր