Իսրայելն իր քաղաքացիներին նախազգուշացրել է չմեկնել Թուրքիա

Աշխարհ 01.04.2021   10:24   62

Մարտի 30-ին Իսրայելն իր քաղաքացիներին նախազգուշացրել է չմեկնել Թուրքիա, Բահրեյն և Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը:

Նշվում է, որ որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներով։ 

«Վերջին ամիսներին իրանցի խմբերը սպառնացին Իսրայելի թիրախներին: Հունվարին Նոր Դելիում Իսրայելի դեսպանության մոտ պայթյուն որոտաց և Հնդկաստանի պատկան մարմիններն այն կապեցին Իրանի հետ»,-ասվում է հաղորդագրությունում:

Չնայած խորհրդի այս հայտարարությանը՝ այնուամենայնիվ պատկան մարմինները կարծում են, որ այս զգուշացումը պայմանավորված չէ կորոնավիրուսային համավարակով:  

Հիշեցնենք, որ Իսրայելն ավելի վաղ հայտարարել էր երկրի սահմանները բացելու մասին: Այդ որոշմամբ Իսրայելի քաղաքացիներին թույլատրվում էր դուրս գալ երկրից:  


 Պիտակներ
         Թուրքիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb