Իսրայելի ուղղությամբ 4 օրում ավելի քան 1700 հրթիռ է արձակվել

Աշխարհ 14.05.2021   10:10   55

Վերջին 4 օրում առնվազն 1750 հրթիռ է արաձակվել Գազայի հատվածի տարածքից Իսրայելի ուղղությամբ։ Ինչպես իր թվիթերյան էջում հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը, հրթիռային հարածների հետևանքով զոհված իսրայելցիների թիվը 7 է։

Զինվորականների գնահատականներով՝ ընդհանուր առմամբ Իսրայելի 523 բնակիչ վնասվածքներ է ստացել։ Վնաս է հասցվել դպրոցի, հիվանդանոցի շենքին և բազմաթիվ բնակելի տների։

Երկուշաբթիից չդադարող իսրայելական հարվածների զոհն է դարձել 109 պաղեստինցի, այդ թվում 28 անչափահաս և 15 կին։ Ավելի քան 620 մարդ վնասվածքներ է ստացել։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb