Իսրայելի օդուժը 13 անգամ խախտել է Լիբանանի օդային սահմանը

Աշխարհ 11.09.2020   14:34   57

Իսրայելի ՌՕՈՒ կործանիչները հինգշաբթի 13 անգամ խախտել են Լիբանանի օդային սահմանը և հետախուզական թռիչքներ իրականացրել։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Լիբանանի բանակի հրամանատարությունը։ «Իսրայելական օդանավերը մեկ օրվա ընթացքում 13 անգամ խախտել են երկրի օդանին սահմանը, ինչի մասին լիբանանյան կողմը տեղեկացրել է ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի հրամանատարությանը»,- ասվում է բանակի տարածած հաղորդագրությունում։

Ռազմական ինքնաթիռները սահմանը հատել են երկրի հարավում և թռիչքներ իրականացրել Բիբլոս և Շեքքա քաղաքների վրայով։

Ավելի վաղ Լիբանանի Զինված ուժերի հրամանատարությունը տեղեկացրել էր, որ զինվորականները Աիտ-էշ-Շաաբ շրջանում իսրայելական ՌՕՈՒ-ի անօդաչու թռչող սարք են խոցել, որն ընկել է սահմանից 200 մետր հեռավորությամբ։

Իսրայելի Պաշտպանության բանակի ներկայացուցիչ Ավիշայ Անդաեն հաստատել է անօդաչուի կործանման փաստը, սակայն նշել է, որ պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։

Նրա պնդմամբ՝ «հակառակորդի ձեռքին հետախուզական տեղեկություն հայտնվելու վտանգ չկա»։

Իսրայելը Լիբանանի երկնքում հետախուզական թռիչքներն արդարացնում է շիաների «Հըզբալլահ» շարժման զինյալների տեղաշարժին հետևելու անհրաժեշտությամբ։

 



 Պիտակներ
         Իսրայելի օդուժ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb