Իսրայելի բանակում հրաժարվել են մեկնաբանել Սիրիային հարվածների մասին հաղորդումները

Աշխարհ 08.04.2021   10:13   30

Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայության ներկայացուցիչն ապրիլի 8-ին հրաժարվել Է մեկնաբանել հաղորդումները Սիրիային հրթիռահարվածներ հասցնլու մասին:

«Մենք չենք մեկնաբանում օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցների հաղորդումները»,- ՏԱՍՍ-ի համանպատասխան հարցին հեռախոսով պատասխանել Է մամուլի ծառայության ներկայացուցիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ SANA գործակալությունը հաղորդել Է, որ առնվազն չորս սիրիացի զինծառայող Է վիրավորվել Դամասկոսի շրջակայքում հրթիռահարածի հետեւանքով, որը հասցրել են Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները:

Գործակալության տեղեկատվությամբ՝ Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները թիրախների ուղղությամբ կրակ են արձակել երկրի հարավի շրջանների երկնքում, սիրիացի զենիթայիններին հաջողվել Է խոցել հրթիռների մեծ մասը, սակայն մի շարք օբյեկտների նյութական վնաս Է հասցվել:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb