Իսրայելական մամուլի անդրադարձը՝ Իսրայելին ուղղված Արայիկ Հարությունյանի մեղադրանքներին

Մամուլ 12.10.2020   13:00   72

«Իսրայելը մեղսակից է ադրբեջանական «ցեղասպանական» պատերազմին», մեջբերում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքերը Jerusalem Post-ն ու գրում, որ «ինքնահռչակված Արցախի Հանրապետության նախագահը Իսրայելին մեղադրել է այն բանի համար, որ այն տեղյակ է՝  Ադրբեջանը իսրայելական անօդաչու թռչող սարքեր է օգտագործում Լեռնային Ղարաբաղում հայերի նկատմամբ «ցեղասպան» հարձակման մեջ»:

Նշվում է, որ «Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի տարածքում պատերազմը երրորդ շաբաթ է, չնայած այս հանգստյան օրերին Մոսկվայի միջնորդությամբ կնքված հրադադարին, որը ձախողվեց:

Ադրբեջանը հայտարարել է, որ օգտագործել է իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր, և հայերը հիասթափություն են հայտնել իսրայելական անօդաչու թռչող սարքերի վաճառքից Բաքվին՝ կոչ անելով նրանց կանգ առնել և հետ են կանչել դեսպանին»:

Չճանաչված Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Իսրայելին մեղադրեց Ադրբեջանի կողմից իրականացվող «ցեղասպանությանը» մեղսակցության մեջ:

«Նա ասաց, որ Իսրայելը տեղյակ է, որ իր զենքն օգտագործվում է խաղաղ բնակչության դեմ և որ իսրայելական անօդաչու թռչող սարքերն օգտագործվել են հարձակումների համար, ոչ թե պաշտպանական նպատակների:

Ըստ Հարությունյանի՝ Իսրայելն այդ մասին գիտի 2016-ին Ադրբեջանի և Հայաստանի հակամարտությունից ի վեր, երբ «անօդաչու թռչող սարքերը իրականում շահագործվում էին իսրայելցի մասնագետների կողմից»:

Նա ասաց, որ Իսրայելը տեղյակ է իրավիճակի մասին այսօր, և որ նրանք «մեղսակից են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը, չնայած ցեղասպանություն վերապրած ազգ են:

Նախկինում հայերը կոչ էին անում Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և  Քնեսետի անդամները պնդում էին, որ Իսրայելը պետք է դա անի:

Արցախի առաջնորդի մեկնաբանություններն հայտնվեցին այս կոնտեքստում,  պնդելով, որ քանի որ հրեաները Հոլոքոստ են տեսել, Իսրայելը պետք է ավելի զգայուն լինի զենք վաճառելու հարցում»,-գրում է կայքը, նաև հավելում, որ Հայաստանը նաև հայտնել է, որ  Թուրքիան Սիրիայից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ իր դեմ օգտագործելու համար:



 Պիտակներ
         Իսրայելական մամուլ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb