Իսրայելական «մահապարտ» ԱԹՍ-ների «նորամուտը» Արցախյան պատերազմում

Արսենալ 24.05.2021   22:30   999

The Jerusalem Post պարբերականն անդրադարձել իսրայելական ԱԹՍ-ներին ու Ղարաբաղյան պատերազմում դրանցից որոշների առաջին անգամ կիրառման թեմային:

Հոդվածում նշվում է, որ, օրինակ՝ Harop տեսակի ԱԹՍ-ն սպառազինության տեսակ է, որ գործում է ինչպես անօդաչու թռչող սարք, սակայն իրենից ներկայացնում է նաև հրթիռի նման թիրախավորող մարտագլխիկ, ինչն առանցքային դերակատարում է ունեցել Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում:

Պատերազմը լուսաբանող իսրայելցի թղթակցի խոսքով՝ տարիներ շարունակ Իսրայելը ԱԹՍ-ներ է վաճառել Բաքվին, փոխանցում է 1lurer-ը:

Պարբերականում նշվում է, որ Կովկասի պատերազմը իսրայելական «մահապարտ» ԱԹՍ-ների համար «նորամուտ» է եղել:

Իսրայելական այդ անօդաչու թռչող սարքերը կարող են թիրախավորել տանկեր, ռազմական տեխնիկա և զինվորականներ: Ժամանակակից զինված ուժերի ոչնչացման գործում ԱԹՍ-ների լայն հնարավորությունների կիրառումը ցուցադրվեց հենց Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունների ժամանակ: Harop և Harpy ԱԹՍ-ների թեթև քաշով ու փոքր չափսերով տարբերակները հեղափոխական սպառազինություն են համարվում:

Հոդվածագիրն ընդգծում է, որ պատերազմի ավարտին հայերին վրդովեցրել էր, որ հարձակումների են ենթարկվել Իսրայելի տրամադրած ԱԹՍ-ներով: Հայերին զայրացրել էր այն փաստը, որ Իսրայելը սպառազինություն է մատակարարել Ադրբեջանին և անգիտակցաբար ներգրավվել է մի հակամարտության մեջ, որում շահեր չունի:

Հարցը՝ թե արդյոք Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու ցանկությունը բխում էր Իրանի նկատմամբ Իսրայելի անվտանգության մտահոգությունների՞ց, մնաց անպատասխան:


 Պիտակներ
         «մահապարտ» ԱԹՍ-ներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb