Իսպանիայում մինչեւ հուլիսի վերջ 25 միլիոն մարդ կպատվաստվի
Իսպանիան արագացնում է COVID-19-ի դեմ պատվաստումները, եւ մինչեւ հուլիսի վերջ 25 միլիոն մարդ ամբողջությամբ պատվաստված կլինի: Այս մասին ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը՝ նշելով, որ նպատակն է մինչեւ օգոստոսի վերջ պատվաստել բոլոր իսպանացիների 70 տոկոսինին, հայտնում է Reuters-ը:
«Ապրիլին պատվաստումների տեմպը կարագանա, ամեն ամիս մենք կբարելավենք պատվաստումների մակարդակը նախորդ ամսվա համեմատ»,- ասել է Սանչեսը մամուլի ասուլիսին՝ քարոզարշավի դանդաղ մեկնարկը բացատրելով Astrazeneca պատվաստանյութի մատակարարումների ուշացմամբ: Հուլիս ամսվա համար նպատակն է պատվաստել Իսպանիայի 47 միլիոն բնակչության 53 տոկոսին:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր