Իսպանիայում ձերբակալվածների թվում 2 հայ կա

Իրադարձային 12.01.2019   11:00   385

Իսպանիայում հանցավոր խմբավորման ձերբակալված անդամների թվում, հիմնականում հայերից բաղկացած, որը զբաղվում էր պրոֆեսիոնալ թենիսի մրցումների մանիպուլյացիայով, Հայաստանի երկու քաղաքացի կա: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Նրա խոսքերով, Իսպանիայում ՀՀ դեսպանությունը մշտադիտարկում է իրադարձությունները և սերտ համագործակցում է իշխանությունների հետ այս գործով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել են, ընդհանուր առմամբ, 83 կասկածյալներ, այդ թվում 28 պրոֆեսիոնալ խաղացողներ:

Հետաքննությունը սկսվել էր 2017թ.–ին: Կասկածյալները կաշառել են պրոֆեսիոնալ խաղացողներին՝ նախապես  երաշխավորելու համար արդյունքները, և հազարավոր քաղաքացիների անուններն են օգտագործել, որպեսզի նախապես կազմակերպված խաղերում խաղադրույքներ դնեն:

Հայկական հանցախումբն օգտագործում էր պրոֆեսիոնալ թենիսիստին, որը հանդես էր գալիս որպես բանդային և հանցագործ խմբի մնացած մասին կապող օղակ: Այն բանից հետո, երբ նրանք կաշառել են խաղացողներին, բանդայի անդամներն այցելել են նաև խաղերին` համոզվելու համար, որ թենիսիստները կատարել են այն, ինչ նախապես համաձայնեցված էր, և խմբի մյուս անդամներին կարգադրել են շարունակել խաղադրույքներ կատարել՝ ազգային և միջազգային մակարդակով:



 Պիտակներ
         Աննա Նաղդալյան, հայեր, հանցաշխարհ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon