Իսպանիայում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբի անդամներ

Աշխարհ 11.01.2019   15:08   325

Reuters գործակալության փոխանցմամբ՝ Իսպանիայում թենիսի պայմանավորված  խաղերի կազմակերպման գործով ձերբակալվել են հայկական հանցավոր խմբավորման անդամներ: 
Խուզարկություններ են իրականացվել 11 հասցեներում, առգրավվել են 167000 եվրո, զենք, էլեկտրոնային սարքավորումներ, բանկային քարտեր, թանկարժեք մեքենաներ, փաստաթղթեր: 42 բանկային հաշիվներ սառեցվել են:
Ըստ Իսպանիայի ոստիկանության տարածած հաղորդագրության՝ ձերբակալվել է 15 անձ, այդ թվում՝ խմբավորման ղեկավարները: Եվս 68 հոգու նկատմամբ քննությունը շարունակվում է: Գործով անցնողներից 28-ը պրոֆեսիոնալ թենիսիստներ են:
Համաձայն աղբյուրի՝ հայկական հանցավոր խումբը գործում է 2017 թվականի փետրվարից։ Մոտավոր հաշվարկներով, խումբը միլիոնավոր եվրոներ է աշխատել պայմանավորված խաղերի միջոցով:

 



 Պիտակներ
         հայկական հանցավոր խումբ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon