Իսպանիայում ձերբակալվել է հայկական հանցավոր խումբ

Իրադարձային 11.01.2019   09:15   366

Իսպանիայում կալանավորվել է հիմնականում հայերից կազմված հանցավոր խումբ, որը զբաղվել է պրոֆեսիոնալ թենիսի մրցումների մանիպուլյացիայով։ «Եվրոպոլը» տեղեկացնում է, որ կալանավորվել է 83 կասկածյալ, որոնցից 28-ը՝ պրոֆեսիոնալ խաղացողներ։

Հետաքննությունը սկսվել է 2017թ․։ Կասկածյալները կաշառել են պրոֆեսիոնալ թենիսիստներին, որպեսզի երաշխավորեն նախապես որոշված արդյունքները, և օգտագործել են հազարավոր քաղաքացիների անուններ, որպեսզի խաղադրույքներ կատարեն նախապես կազմակերպված խաղերում։ Հայկական քրեական խմբավորումն օգտագործել է պրոֆեսիոնալ թենիսիստին, ով կապող օղակ է հանդիսացել հանցախմբի և մնացածների միջև։ Այն բանից հետո, երբ նրանք կաշառել են թենիսիստներին, հանցախմբի անդամները այցելել են խաղերին, որպեսզի համոզվեն, որ խաղացողներն արել են այն, ինչը նախօրոք համաձայնեցվել էր, և ցուցումներ են տվել խմբի մյուս անդամներին, որպեսզի նրանք շարունակեն ազգային և միջազգային մակարդակներում խաղադրույքներ կատարել։

Օպերատիվ գործողությունների օրը Իսպանիայում 11 խուզարկություն է կատարվել, որոնց ընթացքում բռնագրավվել է 167 000 եվրո կանխիկ գումար, ավելի քան 50 էլեկտրոնային սարք, կրեդիտ քարտեր, հինգ շքեղ ավտոմեքենա և գործի հետ կապված փաստաթղթեր։ Բացի այդ, սառեցվել է 42 բանկային հաշիվ։



 Պիտակներ
         Իսպանիա, հանցաշխարհ, հայեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon