Իսպանիայում ձերբակալված հանցախմբի անդամներից 2-ը ՀՀ քաղաքացիներ են (տեսանյութ)

Հրատապ 12.01.2019   12:52   529

Իսպանիայում հանցավոր խմբավորման ձերբակալված անդամների թվում, հիմնականում հայերից բաղկացած, որը զբաղվում էր պրոֆեսիոնալ թենիսի մրցումների մանիպուլյացիայով, Հայաստանի երկու քաղաքացի կա: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Նրա փոխանցմամբ՝ Իսպանիայում ՀՀ դեսպանությունը մշտադիտարկում է իրադարձությունները և սերտ համագործակցում է իշխանությունների հետ այս գործով:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Իսպանիայում թենիսի պայմանավորված  խաղերի կազմակերպման գործով ձերբակալվել են հայկական հանցավոր խմբավորման անդամներ: Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 83 կասկածյալ, այդ թվում 28 պրոֆեսիոնալ խաղացողներ:

Կասկածյալները կաշառել են պրոֆեսիոնալ խաղացողներին՝ նախապես երաշխավորելու համար արդյունքները։ Օգտագործվել են հազարավոր քաղաքացիների, որպեսզի նախապես կազմակերպված խաղերում խաղադրույքներ արվեն:

Հայկական հանցախումբն օգտագործում էր պրոֆեսիոնալ թենիսիստին, որը հանդես էր գալիս որպես բանդային և հանցագործ խմբի մնացած մասին կապող օղակ:



 Պիտակներ
         հանցաշխարհ, հայեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon