Իսպանիայում 4 մագնիտուդից բարձր մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել
Գիշերը 4 մագնիտուդից բարձր առնվազն երեք երկարշարժ է գրանցվել Իսպանայի Գրանադայի նահանգում (Անդալուսիայի Ինքնավար Մարզ): Այդ մասին Twitter-ում հայտնել է անհետաձգելի օգնության տարածաշրջանային ծառայությունը:
Ըստ ծառայության տեղեկատվության՝ «գրանցվել է 4 մագնիտուդից ավելի մինչեւ երեք երկրաշարժ»: Գրանցվել են նաև նվազ ինտենսիվության բազմաթիվ հետցնցումներ: Անհետաձգելի օգնության ծառայությունում գրեթե 450 զանգ է ստացվել:
Երկրաշարժերի հետևանքով տուժածներ չկան, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր