Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի հունիսի 11-ին

Սպորտ 26.05.2020   20:15   568

Covid-19 համավարակի պատճառով մարտի կեսերին դադարեցված Իսպանիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 11-ին: Այս մասին հայտարարել է Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը:

Առաջնությունը, ամենայն հավանականությամբ, կվերսկսվի «Բետիս» - «Սևիլիա» խաղով:

«Կա մեծ հավանականություն, որ մրցաշրջանը կվերսկսվի հունիսի 11-ին: Առաջին հանդիպման ժամանակ մենք կհարգենք բոլոր զոհերի հիշատակը: Այս շաբաթ կներկայացնենք առաջիկա 4 տուրերի հանդիպումների ժամանակացույցը»,- Տեբասի խոսքը փոխանցում է Marca-ն:

 



 Պիտակներ
         ֆուտբոլ, Լալիգա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb